5-6 տարեկանները ստուգատեսն անցկացրեցին երրորդ դասարանի սովորողների օգնությամբ:
Ստուգատեսի ընթացքում սովորողները ներկայացրեցին մեկ ամսում յուրացրած կարողություններն ու հմտությունները։ Ներկայացրեցին աշխատանքային գործիքից օգտվելու կարողությունները, Paint ծրագրով աշխատելու կարողությունները։ Սովորողները թվարկեցին թումանյանական ստեղծագործությունների հերոսներին,Paint համակարգչային ծրագրով նկարեցին սիրելի հերոսներին, ստեղծագորությունը, բերանացի ներկայացրեցին ստեղծագործություններից հատվածներ։