«Փետրվարիկ». «Թումանյանով Կոմիտաս» ընթերցողական-երաժշտական ֆլեշմոբ

Օրը՝ 02․02․2023թ․
Ժամը՝ 11:00
Վայրը՝
 Հարավային դպրոց-պարտեզ
Մասնակիցներ՝ Հարավային դպրոց- պարտեզի 5-6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ 
Սեդա Խաչատրյան, Սուսաննա Ալոյան
Երաժշտության դաստիարակ՝ Մարիամ Մնացականյան
Նպատակը՝ Թումանյանական օրերի շրջանակում բերանացի ներկայացնել սեպտեմբեր֊փետրվար ամիսների ընթացքում սովորած թումանյանական և կոմիտասյան ստեղծագործությունները։

Խնդիրները՝

  • բերանացի ընթերցել թումանյանական ստեղծագործությունները.
  • «Ծիտը» հեքիաթի կրկներգի երաժշտական ներկայացում
  • երգելու ընթացքում ռիթմիկ նվագակցել շրխկաններով, այլ գործիքներով

 Ստեղծագործությունները՝

  • «Մի բաց նամակ ամենքին»
  • «Քամին»
  •  «Շունը»
  • «Առաջին ձյունը»
  • «Ծաղիկները»

 Երգերը՝

  • «Կաքավի երգը»
  • «Արևների շարք»
  •  «Ձիուկը»

Անհրաժեշտ նյութեր՝ շրխկաններ, գդալներ

Նկարագրություն՝ Սովորողները ստուգատեսին ներկայանում են որպես դասարան-համույթ՝ դասարանական շապիկներով։ Ներկայացնում են Թումանյանի ստեղծագործությունները բերանացի՝ ռիթմիկայով, ծափերով, դոփերով։ Կոմիտասի երգերը երգում են շրխկանների կամ ծափերի օգնությամբ, իսկ խաղերգերը՝ խաղային։ Ամբողջ ընթացքը դասվարը կամ դասվարի օգնականը նկարահանում է, պատրաստում տեսաֆիլմ, որը հրապարակվում է դասարանական բլոգում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով