«Թումանյանական մեդիաայբբենարան». մեդիատեխնոլոգիական ստուգատես

Օրը՝ 23.02.2023
Վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ
Մասնակիցները՝ Հարավային դպրոց-պարտեզի 5-6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Սեդա Խաչարյան, Սուսաննա Ալոյան
Անհրաժեշտ գործիքները՝
 անհատական թվային գործիք՝ նեթբուք, նոթբուք, պլանշետ
Նպատակը՝ «Թումանյանական մեդիաայբբենարան» մեդիատեխնոլոգիական ստուգատես. թումանյանական ընթերցարանների ստեղծում։
Խնդիրները՝

  • Ստուգատեսի ընթացքում ընթերցարաններ ստեղծելով՝ սովորողները կներկայացնեն մեկ ամսում յուրացրած կարողություններն ու հմտությունները,
  • Աշխատանքային գործիքից օգտվելու կարողությունների ներկայացում,
  • Թումանյանական ստեղծագործությունների ներկայացում հեղինակային նկարների միջոցով/ կնկարեն սիրելի ստեղծագործության հերոսին, ստեղծագործությունից դրվագ
  • ​Paint ծրագրով աշխատելու կարողությունների ներկայացում. նկարել, մուտքագրել
  • Իմացած տառերով բառեր կազմելու, մուտքագրելու կարողության ներկայացում

Ընթացքը՝

  • Խաղի միջոցով սովորողները կթվարկեն թումանյանական ստեղծագործությունների հերոսներին,
  • Paint համակարգչային ծրագրով կնկարեն սիրելի հերոսին, ստեղծագորությունը, ստեղծագործությունից դրվագ,
  • Յուրաքանչյուր նկարի մոտ կմուտքագրեն համապատասխան բառը, բառակապուկը և կկարդան:

Ամփոփում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով