Երկարացված օրվա կազմակերպիչների ճամբար: Ամփոփում

Ճամբարի առաջին օրը սկսեցինք դրական լիցքերով: Շփվեցինք, ծանոթացանք, խոսեցինք նոր սկսվող ուսումնական տարում մեր անելիքների շուրջ:

Ըստ նախագծի շրջակա միջավայրի խնամքի աշխատանք էր, մեզ միացավ`տիար Բլեյանը,խոցեինք հնձած խոտի արդյունավետ օգտագործման մասին:

Համեղ ընդմիջումից հետո, գնացինք հեծանվավարության : Ճամբարի մասնակիցներից մի քանիսը շատ արագ սովորեցին հեծանիվ վարել և կարծում եմ մեկ շաբաթվա մեջ ավելի կհմտանան

Ճամբարի օրակարգում կար նաև` լող, ցանկությունը շա՜տ մեծ էր լողալ սովորելու, և ընկեր Անուշի օգնությամբ մի քանի պարապմունքից, որոշ չափով սովորեցինք:

Ագարակում, ընկեր Էդմոնի հետ սովորեցինք ճիերին խնամել, որից հետո սովորեցինք ճիավարման անվտանգության կանոնները, դե վերջում էլ ճիավարեցինք :

Ուրբաթ օրը մասնակվեցինք ժամերգության: Ժամերգությունից հետո շտապեցինք դեպի ագարակ` խաղողածեսի: Անուշահամ խաղողները քաղելուց առաջ երգեցինք և օրհնված խաղողները համտեսեցինք:

Անդաստան

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:

Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։

Ամփոփելով, երկարացված օրվա կազմակերպիչների շաբաթն ասեմ, որ ունեցա հմտությունների նոր փաթեթ, որը նոր ուսումնական տարում կփոխանցեմ Սեբաստացի սովորողներին:

Եվ իհարկե,մեծ շնորհակալություն, բոլոր մասնագետներին և Ճամբարի կազմակերպիչ Անահիտ Կիրակոսյանին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով