Կամավորական աշխատանք_նախագիծ

Անվանումը (վերնագիրը)` Թումանյանական Ամանորը ուսումնական ճամբարում

Նախատեսված է (նշել տարիքային խումբը, դասարանը)՝  6-8 տարեկաններ

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 2րդ դասարանի տարատարիք սովորողներ

Իրականացման տևողությունը ՝երկու շաբաթ

Նպատակը ՝ նախապատրաստումն ամանորի տոնակատարությանը, հեքիաթն ամանորի տեսքով ներկայացնել և ավելի լավ ծանոթանալ ստեղծագործությանը

Խնդիրները ` խմբով աշխատելու կարողություն, մանր մոտորիկայի զարգացում, երևակայության զարգացում, խոսքի ազատ արտահայտում,դերասանական հմտությունների բացահայտում

Նախագծի ընթացքում նախատեսվում է (ակնկալիքներ, արդյունքներ)`երեխաների հետաքրքրությունը դեպի ստեղծագործությունը, ամբողջական ընկալումը,իմ բլոգում հետաքրքիր ներկայացնել ամփոփումը

Միջավայրը (նշել իրականացման վայրերը) ` Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Հարավային դպրոց

Անհրաժեշտ գործիքները ՝ սմարթֆոն, թվային սարքեր, որոշ տեսակի հագուստ, ձեռագործ աշխատանքներ։

Կիրառվող մեթոդները ՝ խմբային աշխատանքի մեթոդ

Նշել համագործակցային, խմբային , հետազոտական-որոնողական գործունեության տեսակները, դրանց նկարագրությունը համացանցից փնտրել,գտնել նյութեր և միասնական աշխատել, մշակել՝ տեղափոխել այդ ամենը Սեբաստիական ֆիզիկական միջավայր

Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ (տեղադրել հղումները) Հեքիաթի հղում

  • գրական ստեղծագործությունների ցանկ (թվարկել)  Հովհաննես Թումանյան «Ծիտը», «Անհաղթ աքլորը», «Անբան Հուռին
  • այլ (ուսումնական ֆիլմ, մուլտֆիլմ, տեսանյութ, տեսադաս…)  հեքիաթ

Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)՝

. հեքիաթի ընթերցում

.Դերերի բաշխում

. Դասասենյակի վերածումը բեմական միջավայրի

.Հայկական հարսանեկան ծեսի ուսումնասիրում

.Հեքիաթը ամանորյա հանդիսության վերածում

Նախագծի ընթացքում նախատեսվող ուսումնական ճամփորդություն(ներ)ը, համագործակցությունները, կրթական փոխանակումները նաԽատեսվում է այց Թումանյանի տուն-թանգարան, հնարավորության դեպքում նաև ճամպորդություն Հովհաննես Թումանյանի ծննդավայր Լոռվա մարզի Դսեղ գյուղ

Նշել նախագծի հնարավոր հեռանկարային զարգացումները

երեխաներին հնարավորություն տալ հեքիաթը շարունակել հորինուկի տեսքով

  • Արդյունքում կստանանք թատերական հմտություններ,երեխաների մոտ կբացահայտվի դերասանական կարողություններ
  • արդյունքների ամփոփումը` Հետաքրքիր ֆոտոպատումների ,վիդեոների տեսքով իմ բլոգում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով